Մբապե. Հասարակ 18 տարեկան տղա եմ, ինձ մայրս է մարզումների տանում

«Մոնակոյի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ վարորդական վկայական չունի, այդ պատճառով նրան մայրն է մարզումների տանում:

«Այս տարի դարձա մրցաշրջանի բացահայտումը, իսկ հաջորդում ցանկանում եմ հաստատել այդ մակարդակը:

Ոմանք կարծում են, որ զարգացման տեսանկյունից առաջ եմ անցել իմ տարիքից: Իրականում հասարակ 18 տարեկան տղա եմ: Նույնիսկ վարորդական վկայական չունեմ: Մինչ օրս ինձ մայրս է մարզումների տանում կամ դա ակումբի վարորդն է անում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ Մբապեն գտնվում է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում, որոնք պատրաստ են նրա տրանսֆերի համար ռեկորդային գումար վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում