Մեսսին 21-ամսյա ազատազրկման է դատապարտվել, սակայն…

Իսպանիայի բարձրագույն դատարանը որոշում է կայացրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի գործի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։

Արգենտինացին 2007-2009 թվականների ընթացքում հարկերի վճարումից խուսափելու համար խոշոր խարդախության մեղադրանքով դատապարտվել է 21-ամսյա ազատազրկման: Չվճարված հարկերի ընդհանուր թիվը կազմում է 4,1 միլիոն եվրո:

Իսպանիայում տնտեսական հանցագործությունների համար մինչև 2 տարվա դատավճիռները չեն պատժվում իրական ազատազրկմամբ:

Սկզբում դատախազը 29-ամյա ֆուտբոլիստի ու նրա հոր` Խորխեի համար երեք տարվա ազատազրկում է պահանջել, սակայն դատարանն այն կրճատել է մինչև 21 ամիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում