Երբ սիրելի թիմդ «Տորինոն» է, բայց հայրդ ստիպել է «Յուվենտուսի» մարզաշապիկ հագնել (տեսանյութ)

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ավագ որդին՝ Լորենցոն հայրիկի թիմի սկզբունքային հակառակորդ «Տորինոյի» երկրպագու է։ Անգամ «Յուվենտուսի» հանդիպումների ժամանակ Լորենցոյին հաճախ կարելի է տեսնել «Տորինոյի» մարզահագուստով։

«Յուվենտուսի»՝ Իտալիայի 2016-17թթ․ առաջնության չեմպիոն դառնալու կապակացությամբ տեղի ունեցած տոնակատարության ժամանակ Բոնուչին կարողացել է Լորենցոյին համոզել «Յուվենտուսի» մարզաշապիկ հագնել, սակայն տղայի արձագանքը և տոնակատարությանը տխրությամբ հետևելը չի վրիպել տեսախցիկների ուշադրությունից։

Ուշագրավ է, որ Բոնուչիի կրտսեր որդին՝ Մատեոն անվանական մարզաշապիկով է խաղադաշտ դուրս եկել, իսկ տխուր Լորենցոն՝ ոչ։

Բոնուչիի ընտանիքը տոնակատարության ժամանակ։

Բոնուչիի որդիները՝ Մատեոն և Լորենցոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում