Հայաստանի գավաթ․ «Շիրակը» եզրափակչում խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսագրություն)

«Շիրակը» դարձավ 2016-17թթ․ մրցաշրջանի Հայաստանի գավաթակիր։

Եզրափակիչ խաղում Վարդան Բիչախչյանի սաները 3։0 հաշվով առավելության հասան «Փյունիկի» նկատմամբ։ Բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին կեսում․ Կիրիան Նվաբուեզեն դարձավ դուբլի հեղինակ (6՛, 38՛), մեկ անգամ էլ աչքի ընկավ Վահան Բիչախչյանը։ 

«Շիրակը» Հայաստանի գավաթակիր դարձավ երկրորդ անգամ և ապահովեց իր տեղը Եվրոպա լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման փուլում։ «Փյունիկն» այս տիտղոսը նվաճել է 8 անգամ։

Առաջիկա ժամերին Sport.Times.am-ը կներկայացնի հետխաղյա մեկնաբանություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում