Ռոնալդինյոն այցելել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին (տեսանյութ, լուսանկարներ)

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն այսօր ներկա է եղել կատալոնական թիմի մարզմանը։ Լեգենդար բրազիլացին հետևել է, թե ինչպես են Լուիս Էնրիկեի սաները պատրաստվում Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ալավեսի» հետ կայանալիք խաղին։

«Միշտ հաճելի է հանդիպել լավագույն ընկերներին, դա մեծ հաճույք է։ Կարծում եմ՝ ֆուտբոլիստները լավ տեսք ունեին, նրանք մոտիվացված են։ Մեծ հանդիպում է լինելու, և ես հույս ունեմ, որ հաջողությունը նրանց կողմը կլինի»,- ասել է Ռոնալդինյոն։

Հավելենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կայանալու է մայիսի 27-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում