Գյոտցեի եղբայրը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի եղբայրը՝ Ֆելիքս Գյոտցեն պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։

Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ֆելիքս Գյոտցեն 2016-17թթ․ մրցաշրջանում հանդես է եկել «Բավարիայի» երիտասարդական թիմում։ Գերմանիայի երիտասարդական առաջնությունում Ֆելիքսը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։ Բացի այդ, Ֆելիքս Գյոտցեն 4 անգամ ընդգրկվել է «Բավարիայի» առաջին թիմի հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չի ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում