Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց Եվրոպա լիգայի եզրափակչում (տեսանյութ)

Երևանի ժամանակով 22։45-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում մեկնարկել է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Հաշիվը 18-րդ րոպեին բացել է Պոլ Պոգբան, իսկ երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, կարմիր սատանաների առավելությունը կրկնապատկել է Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, ով մասնակցում է եվրագավաթային եզրափակչի և դառնում է գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում