Մխիթարյան. Գոլի դրվագում Էրերան ասաց՝ կանգնեմ դարպասի մոտ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի եզրափակչում «Այաքսի» դարպասը խփած գոլը:

«Անկեղծ ասած, այնտեղ ընդհանրապես պետք է չլինեի: Պետք է տուգանային հրապարակի մատույցներում սպասեի հետ մղված գնդակին, բայց քանի որ այդ պահին արդեն դեղին քարտ ունեի, Անդեր Էրերան ասաց, որ ավելի լավ կլինի, եթե դարպասապահի մոտ կանգնեմ: Տեսա գնդակը, բարձրացրեցի ոտքս և այդպիսի հրաշալի գոլ խփեցի»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Էրերայի հուշման դրվագն ու գոլը

Հետևեք մեզ նաև Telegram-ում