Մ-17. Հայաստանի հավաքականը հաղթել է Սլովակիայի ընտրանուն

Այսօր` մայիսի 25-ին․ Սլովակիայում կայացել է Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է  3:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձել Ժիրայր Շաղոյանը, ևս մեկ գոլ խփել է Սերգեյ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Տիգրան Առաքելյանի գլխավորած թիմը նույն մրցակցին զիջել էր 1:5 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում