Ինչպե՞ս ՉԼ-ի ուղեգիրը կազդի «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների աշխատավարձերի վրա

«Մանչեսթեր Յունաթեդը» Եվրոպա լիգան հաղթելու շնորհիվ նվաճեց Չեմպիոնների լիգայի 2017-18 թթ խաղարկության ուղեգիր:

«The Times»-ը տեղեկացնում է, որ դրա շնորհիվ լուրջ փոփոխությունների են ենթարկվելու անգլիական ակումբի ֆուտբոլիստների աշխատավարձերը: Մասնավորապես, բոլոր այն խաղացողների աշխատավարձերը, որոնք գերազանցում են շաբաթական 20 հազար ֆունտը, մյուս մրցաշրջանից 25 տոկսով ավելանալու են:

Բացի այդ, «կարմիր սատանաների» ղեկավարությունը լուրջ պարգևավճարներ է վճարելու իր ֆուտբոլիստներին: Եվրոպա լիգան հաղթելու համար անգլիական թիմի խաղացողներն ընդհանուր 38 միլիոն ֆունտի բոնուս կստանան:

Եվրոպայի հեղինակությամբ երկրորդ ակումբային մրցաշարի նորընծա չեմպիոններն ՈւԵՖԱ-ի կողմից մեկական միլիոն ֆունտ պարգևավճար կստանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում