Չավի. Կրոսն իմ հետնորդն է

«Բարսելոնյաի» նախկին խաղարկող Չավին գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսի մասին:

«Կարծում եմ` Կրոսը «Ռեալի» շարժիչն է: Նրա խաղաոճն իմ ցուցադրած ֆուտբոլն է հիշեցնում: Գերմանացին խաղադաշտում իմ հետնորդն է:

Չեմպիոնների լիգայի եզրափակչում չեմ կարող երկրպագել «Ռեալին»: Եթե նրանք լավ են հանդես գալիս, դա ինքնաբերաբար նշանակում է, որ «Բարսելոնայի» գործերը վատ են:

Հաջողություն եմ մաղթում «Յուվենտուսին», որովհետև վերջին տարիներին նրանք շատ են աշխատել: Նրանք արժանին են այդ տիտղոսին»,- «Marca»-ի հետ զրույցում ասել է քաթարյան «Ալ Սադում» հանդես եկող կատալոնացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում