Բեյլն ու Կարվախալն ընդհանուր խումբ են վերադարձել

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը և պաշտպան Դանիել Կարվախալն ապաքինվել են վնասվածքներից և միացել են ընդհանուր խմբի մարզումներին։ 

«AS»-ը տեղեկացնում է, որ այսօր ֆուտբոլիստները մարզվել են առանց սահմանափակումների և սկսել են պատրաստվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Յուվենտուսի» հետ խաղին։

Գարեթ Բեյլը, ով տարաբնույթ վնասվածքների պատճառով բաց է թողել մրցաշրջանի զգալի հատվածը, հերթական վնասվածք ստացել էր ապրիլի 23-ին՝ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (2:3)։ Դանի Կարվախալը շարքից դուրս էր եկել մայիսի 2-ին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ատլետիկոյի» հետ առաջին խաղում (3:0) ստացած վնասվածքի արդյունքում։ Նախապես հայտարարվել էր, որ Կարվախալի ապաքինման համար կպահանջվի 3-4 շաբաթ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 3-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում