Եվրոպա լիգայի 2016-17թթ. մրցաշրջանի խորհրդանշական թիմը

ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները կազմել են Եվրոպա լիգայի 2016-17թթ. մրցաշրջանի խորհրդանշական թիմը։ Լավագույնների թիմում ընդգրկվել է 18 ֆուտբոլիստ, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Եվրոպա լիգայի 2016-17թթ. մրցաշրջանի թիմը

Դարպասապահներ՝ Սերխիո Ալվարես («Սելտա»), Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Պաշտպաններ՝ Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ»), Գուստավո Կաբրալ (Սելտա»), Ժերեմի Մորել («Լիոն»), Մատեյս դե Լիգտ («Այաքս»), Դեյլի Բլինդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Կիսապաշտպաններ՝ Պաբլո Էրնանդես («Սելտա»), Անդեր Էրերա («Մանչեսթեր Յունայթեդ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուրի Տիլեմանս («Անդերլեխտ», տեղափոխվել է «Մոնակո»), Կորենտին Տոլիսո («Լիոն»), Ամին Յունես («Այաքս»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ՝ Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), Բերտրան Տրաորե («Այաքս»):

ՈւԵՖԱ-ի տենխնիկական դիտորդներ են Կրիստիան Կիվուն, Ստեֆան Մաևսկին, Միկսու Պատելայնենը, սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Յոհան Լուպեսկուն և Դեյան Ստանկովիչը։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Այաքսին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում