Հնարավոր է՝ Կոնֆեդերացիաների գավաթը փոխարինվի ակումբային մրցաշարով

Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թվականի խաղարկությունը, որ կայանալու է Ռուսաստանում, հնարավոր է, պատմության մեջ վերջինը լինի։

Իսպանական «AS» պարբերականը հաղորդում է, որ ՖԻՖԱ-ն դիտարկում է Կոնֆեդերացիաների գավաթն ակումբային մրցաշարով փոխարինելու տարբերակը։ Եթե գաղափարը կյանքի կոչվի, մրցաշարին կմասնակցեն Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Լիբերտադորեսի գավաթի վերջին երկու խաղարկությունների հաղթողները և եզրափակիչների մասնակիցները։ Ասիան, Աֆրիկան, Հարավային և Կենտրոնական Ամերիկան կունենան մեկական ներկայացուցիչ։

Մասնակիցների թվի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Ամենայն հավանականությամբ, մրցաշարը կանցկացնի 2 տարին մեկ անգամ։

«AS»-ը գրում է, որ նման մրցաշարի անցկացում առաջարկել են ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Զվոնիմիր Բոբանը և կառույցի տեխնիկական տնօրեն Մարկո վան Բաստենը։ 

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը (FIFA Confederations Cup) Աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ, առաջնությունն ընդունող երկրում անցկացվող մրցաշար է: Դրան մասնակցում են Աշխարհի գործող չեմպիոնը, առաջնությունն ընդունող երկիրը և 6 Կոնֆեդերացիաների չեմպիոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում