Վինիսիսուսի գործակալ. «Բարսելոնան» ավելի մեծ աշխատավարձ էր առաջարկում, քան «Ռեալը»

«Ֆլամենգոյի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալ Ֆեդերիկո Պենյան հերքել է իր հաճախորդի խոսքերը, ով ասել էր, որ «Ռեալի» հետ պայմանագիր ստորագրելու ժամանակ «որոշողը նա չի եղել»: Պենյան նշել, որ «Բարսելոնան» բրազիլացուն ավելի մեծ աշխատավարձ է առաջարկել:

««Բարսելոնան» ֆուտբոլիստին ավելի մեծ աշխատավարձ էր առաջարկել, քան «Ռեալը»: Մենք մադրիդցիների հետ համաձայնության հասանք, որովհետև մեզ ավելի դուր եկավ նրանց առաջարկած նախագիծը:

Նրանք, ովքեր մտածում են, թե Վինիսուսը «Ռեալն» ընտրել է փողի համար, սխալվում են: Ժունիորը կենտրոնացած է միայն մարզական նպատակների վրա և այդ առումով «Ռեալի» առաջարկն ավելի նախընտրելի էր»,- գործակալի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբը» 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 45 միլիոն եվրո է վճարելու: Հնարավոր պարգևավճարներից հետո այդ գումարը կարող է հասնել 61 միլիոնի: «Բարսելոնան» բրազիլացի տաղանդի համար պատրաստ էր վճարել 25 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում