NBA-ում սուպերեզրափակիչ է լինելու (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր տեղի է ունեցել Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 5-րդ խաղը, որում «Կլիվլենդը» հյուրնկալվելիս 135:102 հաշվով ջախջախել է «Բոսթոնին»:

Տայրոն Լյուի թիմը հանդիպման ընթացքում միայն մի քանի վայրկյանների ընթացքում հաշվի մեջ առաջ չի եղել: Հերթական փայլուն խաղն է անցկացրել է Լեբրոն Ջեյմսը, ով հավաքել է 35 միավոր: Այսպիսով, «արքան» դարձավ փլեյ-օֆֆի պատմության ամենաարդյունավետ խաղացողը: Լեբրոնը 212 մրցավեճում վաստակել է 5995 միավոր: Այսօր նա շրջանցեց նախկին առաջատար Մայքլ Ջորդանին (5987):

«Կավսը» ընդհանուր դիմակայությունում «Սելթիկսին» հաղթեց 4:1 հաշվով և մտավ մեծ եզրափակիչ:

Չեմպիոնիական տիտղոսի համար պայքարում «Կլիվլենդը» մրցելու է «Գոլդեն Սթեյթի» հետ: Այդ թիմերը երրորդ անգամ անընդմեջ են հանդիպելու եզրափակչում: Նման բան առաջին անգամ է լինելու NBA-ում: Նախորդ երկու եզրափակիչներում թիմերը մեկական հաղթանակ են տոնել:

Մեծ եզրափակչի առաջին հանդիպումը կկայանա «Ուորիորզի» հարկի տակ, հունիսի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում