Թիմը հանել առաջնությունից, մարզչին զրկել գործունեության իրավունքից. պատիժներ ՀՖՖ-ի կողմից

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի օրակարգում եղել է միայն մեկ հարց. ««Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ-03» թիմի կազմում կեղծ փաստաթղթերով ֆուտբոլիստի խաղերին մասնակցելու մասին (զեկուցող Բ.Ղալոյան)»:

«Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ-03» թիմի կազմում կեղծ փաստաթղթերով ֆուտբոլիստ խաղերին մասնակցելու մասին «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «Նիկարմ-01» թիմի ֆուտբոլիստ Արծրուն Ճաղարյանի` ծնված 03/06/2001թ., Տիգրան Ենգիբարյանի ծնված 12/09/2003թ., անվան տակ կեղծ փաստաթղթերով «Նիկարմ-03» թիմի կազմում 12 խաղի մասնակցելու համար` որոշվել է.

1. ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 18-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն` բոլոր հանդիպումների արդյունքները համարել չեղյալ, թիմը հանել առաջնությունից:

2. Ֆուտբոլիստ Արծրուն Ճաղարյանին որակազրկել մինչև 2017թվականի վերջ:

3. «Նիկարմ-03» թիմի մարզիչ Արման Չապուխյանին զրկել մարզչական գործունեությունով զբաղվելու իրավունքից մինչև 2018թվականի հուլիսի 1-ը:

4 «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի նախագահ, միաժամանակ գլխավոր մարզիչ Արմեն Խաչատրյանին զրկել մարզչական գործունեությունով զբաղվելու իրավունքից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

5 «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:

«Նիկարմը» ներկայացնում է Իջևանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում