Գատուզոն վերադարձավ «Միլան» (լուսանկարներ)

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է Ջենարո Գատուզոյի հետ պայմանագիր կնքելու մասին: Իտալացի նախկին ֆուտբոլիստը գլխավորելու է «ռոսոներիի» պատանեկան թիմը (Մ-19): Համաձայնագիրը նախատեսված է 2 տարով:

Գատուզոն ընթացիկ մրցաշրջանում գլխավորում էր «Պիզան», որը դուրս մնաց Սերիա Բ-ից: Հատկանշական է, որ 39-ամյա ֆուտբոլիստի թիմն ամենաքիչ գոլն էր խփել ու ամենաքիչը բաց թողել: Մինչ այդ նա մարզել է «Սիոնը», «Պալերմոն» ու ՕՖԻ-ն:

Իտալացին հայտարարել է, որ պրոֆեսիոնալ ակումբներից «ռոսոներիի» պատանեկան թիմ մարզելու անցումը հետքայլ չի համարում:

Գատուզոն «Միլանի» կազմում է հանդես եկել 1999-2012 թվականների ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում