Պաշտոնական. Սամպաոլին կգլխավորի Արգենտինայի հավաքականը

«Սևիլյան» ու թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին համաձայնության են հասել պայմանագիրը խզելու հարցում:

Անդալուզյան ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ հունիսի 1-ին ստորագրվելու են համապատասխան փաստաթղթերը: Իսպանացիներն այդ մասին պայմանավորվել են Արգենտնայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: 57-ամյա մասնագետը դառնալու է Արգենտինայի հավաքականի նոր մարզիչը:

Արգենտինացի մարզչի գլխավորությամբ «կարմրասպիտակները» Պրիմերայում գրավել են 4-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում հասել մինչև 1/8 եզրափակիչ:

Հավելենք, որ «Ալբիսելեստեն» հունիսին ընկերական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի ընտրանու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում