Բալոտելլի. «Ոսկե գնդակը» հաղթելու համար պետք է սպանեմ Մեսսիին ու Ռոնալդուին

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելլին կատակով է պատասխանել այն հարցին, թե ինչ է հարկավոր անել «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու համար:

Իտալացին ասել է, որ դրա համար անհրաժեշտ է սպանել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին ու «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին, ովքեր լավագույնն են ճանաչվել վերջին 9 տարիների ընթացքում:

««Ոսկե գնդակը» ստանալու համար պետք է սպանեմ այդ զույգին: Կարծում եմ` կարիերայիս ընթացքում պետք է ավելիին հասնեի: Այն, ինչի հասել եմ այս պահի դրությամբ, բավական չէ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Brescia Oggi» թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում