Պաշտոնական. Բերնարդու Սիլվան` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Մոնակոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տրանսֆերի մասին:

Պայմանագրի ժամկետը չի նշվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն կնքվելու է 5 տարով: Գործարքի գինը «քաղաքայինները» նույնպես չեն հրապարակել: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այն կազմելու է 70 միլիոն եվրո, սակայն հետո «Sky Sports»-ը նշեց 50 միլիոնի մասին: Ամենայն հավանականությամբ, գործարքը նախատեսում է հնարավոր պարգևավճարներ, որոնք արդյունքում մոտ կլինեն այդ 70 միլիոնին: Նոր թիմում պորտուգալացին հանդես է գալու 20 համարի խաղաշապիկով:

Ավարտված մրցաշրջանում Բերնարդուն մասնակցել է 58 խաղի, որոնցում 11 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում