Հայտնի է «Բետիսի» նոր գլխավոր մարզչի անունը

«Բետիսի» ղեկավարությունը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի թեկնածության հարցում,- հայտնում է անդալուսցիների պաշտոնական կայքը:

Սևիլյա քաղաքը ներկայացնող թիմը գլխավորելու է «Լաս Պամլասի» նախկին մարզիչ Էնրիկե «Կիկե» Սետենը: 58-ամյա մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:

Իսպանացի մասնագետը Կանարյան կղզիների թիմը գլխավորում էր 2015 թվականից: Պրիմերայի ավարտված առաջնությունում «Լաս Պալմասը» գրավեց 14-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում