«Միլանը» սպառնում է Դոնարումային հեռացնել թիմից, եթե…

«Միլանը» վերջնագիր է ներկայացրել թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենտուսը»:

Իտալական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստին սպառնացել է հաջորդ մրցաշրջանում հեռացնել գլխավոր թիմից, եթե նա մինչև հունիսի 30-ը նոր պայմանագիր չստորագրի: Այդ մասին տեղեկություն են հրապարակել միանգամից երեք իտալական խոշոր պարբերականներ` «Corriere dello Sport»-ը, «Tuttosport»-ը և «Corriere della Sera»-ն:

«Միլանը» պատրաստ է իտալացու աշխատավարձը տարեկան 250 հազար եվրոյից բարձրացնել մինչև 3,5 միլիոն:

«Ռոսոներիի» ու պատանի դարպասապահի միջև ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսը: Նրա շահերն է ներկայացնում ճանաչված գործակալ Մինո Ռայոլան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում