Աղասի. Սկզբից մերժեցի Ջոկովիչին, բայց հետո Շտեֆին տարհամոզեց ինձ

Նովակ Ջոկովիչի ժամանակավոր մարզիչ Անդրե Աղասին խոստովանել է, որ անմիջապես չի ընդունել աշխարհի երկրորդ թենիսիստի հետ աշխատելու առաջարկը:

«Մոտ երեք շաբաթ առաջ Նովակը զանգահարեց ինձ, բայց սկզբում մերժեցի նրան: Սակայն Շտեֆին (Շտեֆի Գրաֆը, Աղասիի կինը-խմբ) ասաց ինձ. «Ինչո՞ւ ոչ, գնա, քեզ դուր կգա»:

«Ռոլան Գարրոսի» ժամանակ մենք վաղուց ընտանեկան արձակուրդ էինք ծրագրել: Այնպես որ՝ կփորձեմ Նովակի 1-2 խաղի ներկա լինել և ինչով կարող եմ օգնել նրան, որովհետև նույնիսկ փոքր հուշումները կարող են մեծ արդյունքի բերել»,- ամերիկահայ նախկին թենիսիստի խոսքերն է մեջբերում AFP.com-ը։

Հավելենք, որ Ֆրանսիայի բաց առաջնությունում սերբ թենիսիստը մեկնարկելու է Մարսել Գրանոլերսի հետ մրցավեճով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում