«Marca». Քրեական հետապնդումից խուսափելու համար Ռոնալդուն 6 միլիոն եվրո է վճարել

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ում հարկային պարտավորությունը չկատարելու համար, 5 տարվա ազատազրկում է սպառնում, ամեն ինչ անում է քրեական հետապնդումից խուսափելու համար:

«Marca.com»-ը տեղեկացնում է, որ պորտուգալացին արդեն 6 միլիոն եվրոյի տուգանք է վճարել Իսպանիայի հարկային տեսչությանը, որպեսզի գործը կարճվի, սակայն պետական մարմինները 32-ամյա ֆուտբոլիստից 15 միլիոն են պահանջում: Նշվում է, որ ամբողջ գումարի ինքնակամ վճարումը Ռոնալդուին թույլ կտա խուսափել քրեական հետապնդումից:

Բացի Կրիշտիանուից, գործ է հարուցված Դիեգո Կոստայի, Ռադամել Ֆալկաոյի, Ֆիլիպե Լուիսի, Ջեքսոն Մարտինեսի, ինչպես նաև գործակալ Ժորժե Մենդեշի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 2007-2009 թվականներին հարկերից խուսափելու համար դատապարտվել էր 21-ամսյա ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում