Իսկոյի վարկածով բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

«Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն հայտնել է այն 11 խաղացողի անունները, որոնց կընդգրկեր իր վարկածով ֆուտբոլի պատմության խորհրդանշական հավաքականում: Այդ մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն։

«Կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են լավագույնների ցանկում հայտնվելուն: Ստիպված էի արագ իմպրովիզացիայի դիմել»,- ասել է իսպանացին, ում խնդրել են լավագույնների իր ցանկը կազմել է 1 րոպեի ընթացքում:

Իսկոյի վարկածով բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Դարպաապահ – Իկեր Կասիլյաս։

Պաշտպաններ – Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո։

Կիսապաշտպաններ – Սանտի Կասորլա, Զիենդին Զիդան, Անդրես Ինյեստա։

Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու, Յոհան Կրուիֆ, Ռոնալդո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում