Բերնարդու Սիլվա. Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորությունը չէի կարող բաց թողնել

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Բերնարդու Սիլվան առաջին հարցազրույցն է տվել «քաղաքայինների» ֆուտբոլիստի կարգավիճակով: Պորտուգալացին հայտնել է, որ առաջարկն ընդունելու գլխավոր պատճառներից մեկը Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատելու հնարավորությունն էր:

«Միացել եմ աշխարհի լավագույն թիմերից մեկին: Այս ակումբի մի մասնիկը դառնալը հիանալի զգացողություն է: Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կարող եմ թիմին օգնել հասնել իր առջև դրված նպատակներին:

Իհարկե, երբ հնարավորություն է առաջանում աշխատել Գվարդիոլայի պես մարզչի ղեկավարությամբ, չես կարող մերժմամբ պատասխանել: Այն ինչ նա արեց «Բարսելոնայում» ու «Բավարիայում», ցնցող էր: Սպասում ենք, որ նա այստեղ նույնպես տիտղոսներ կնվաճի:

Դավիդ Սիլվան աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Պատրաստվում եմ նրանից շատ բան սովորել: Ֆանտաստիկ է, որ նման հնարավորություն եմ ստացել: Անհամբերությամն սպասում եմ նրա հետ խաղալու օրվան: Սիլվայի խաղին հետևել եմ, երբ դեռ երեխա էի, իսկ հիմա նրա հետ նույն թիմում հանդես գալու շանս եմ ստացել»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում