«Չելսի» – «Արսենալ». «Զինագործները» նոր կորուստ ունեն

Այսօր կայանալու է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Չելսի» – «Արսենալ» խաղը:

«Զինագործների» դարպասապահ Պետր Չեխը չի նկարողանա օգնել իր թիմին: Չեխ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել վերջին մարզման ժամանակ,- տեղեկացնում է «The Guardian»-ը։ Արսեն Վենգերի թիմի դարպասը պաշտպանելու է Դավիդ Օսպինան:

Եզրափակիչը բաց կթողնեն նաև Լորան Կոսյելնին ու Գաբրիել Պաուլիստան: Կասկածի տակ է Ալեքսիս Սանչեսի ու Շոկդրան Մուստաֆիի մասնակցությունը:

Լոնդոնյան դերբին կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում