Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի

Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին:

Երեկ Ստեփանյանը հեծանվահրապարակում մեկնարկել է երկու մրցաձեւում` սկրեչ եւ խմբակային վազք: Նա երկու մրցաձեւերում անցել է եզրափակիչ՝ խմբակային վազքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 19-րդը: 

«Այս մրցաշարում մասնակիցների քանակն ավելի մեծ է, քան նախորդում: Այսպիսի բարձր միջին արագությամբ մրցաշարեր լինում են միայն եվրոպական էլիտ ռաունդներում: Եվրոպայի առաջնությունից առաջ սա լավագույն նախապատրաստական փուլն է: Մենք ընտրել ենք հենց UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ռեյտինգային մրցաշարեր, որ Էդգարը բարելավի իր վարկանիշային միավորները»,- ՀԱՕԿ-ի կայքին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Այսօր Էդգարը կունենա չորս մեկնարկ:


 

Հետևեք մեզ նաև Telegram-ում