Եզրափակչին ընդառաջ. «Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստ ապաքինվել է

«Բարսելոնայի» աջ պաշտպան Ալեիշ Վիդալն ապաքինվել է վնասվածքից և ընդհանուր խումբ է վերադարձել,- գրում է «Mundo Deportivo»-ն։

Կատալոնացի ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել փետրվարին և այս ընթացքում խաղադաշտ դուրս չէր եկել: Վիդալը պատրաստ է մասնակցել այսօր կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակչին, որում «կապտանռնագույնները» մրցելու են «Ալավեսի» հետ:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ ապաքինվել են կենտրոնական պաշտպաններ Ժերար Պիկեն ու Խավյեր Մասկերանոն, ովքեր բաց էին թողել «Բարսելոնայի» վերջին երկու խաղերը:

Գավաթի եզրափակիչը նախանշված է Երևանի ժամանակով 23:30-ին: Այն կկայանա Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում