2016-17թթ մրցաշրջան. Հայտնի է ԱՊԼ-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքն ամփոփել է ավարտված առաջնության լավագույն գոլի քվեարկությունը:

Երկրպագուները ամենագեղեցիկ գնդակ են ճանաչել «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի գոլը, որը նա շրջադարձ հարվածով խփել է «Ուոտֆորդի» դարպասը (1:0):

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը շրջանցել է Էնդիր Քերոլի («Վեսթ Հեմ») «մկրատ» հարվածով գոլին ու Էդեն Ազարի անհատական անցմանը և «Արսենալի» դարպասի գրավմանը:

Այդ գնդակներին հաջորդել է «Սանդերլենդի» դեմ մրցավեճում Հենրիխ Մխիթարյանի («Մանչեսթեր Յունայթեդ») «կարիճ» տեսակի հարվածով գոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում