«Փյունիկը» հաղթեց «Արարատին», «Գանձասար Կապանը»՝ «Բանանցին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրի շրջանակում կայացավ երկու հանդիպում։ 

«Փյունիկը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ, իսկ «Գանձասար Կապանը» նույն հաշվով հաղթեց «Բանանցին»։ Այս հանդիպումներից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

  1. «Ալաշկերտ» – 28 խաղ, 58 միավոր
  2. «Գանձասար Կապան» – 29 խաղ, 56 միավոր
  3. «Շիրակ» – 28 խաղ, 52 միավոր
  4. «Փյունիկ» – 29 խաղ, 42 միավոր
  5. «Բանանց» – 29 խաղ, 21 միավոր
  6. «Արարատ» – 29 խաղ, 12 միավոր

Բարձրագույն խումբ, 29-րդ տուր

«Փյունիկ» – «Արարատ»՝ 2։1
Գոլերը՝ Հովհաննես Հարությունյան 73՛, 88՛ – Գեղամ Թունբարյան 34՛

«Գանձասար Կապան» – «Բանանց»՝ 2։1
Գոլերը՝ Գեղամ Հարությունյան 21՛, Վալմերսոն 62՛ – Էմիլ Եղիազարյան 36՛

“>

“>

Հետևեք մեզ նաև Telegram-ում