Ռոնալդու․ Զիդանն ինձ խաղադաշտում տեղաշարժվելու ազատություն է տվել

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայում 100 գոլի սահմանը հատելու մասին և նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իրեն ազատություն է տվել։

-Միշտ ցանկացել եմ Չեմպիոնների լիգայում 100-ից ավելի գոլ խփելու մասին։ Կարող էի ավելի շուտ այս ցուցանիշին հասնել, սակայն մի քանի հանդիպումներ հաջող չստացվեցին։ Ամեն դեպքում, միշտ հավատացել եմ, որ կարող եմ դառնալ պատմության առաջին ֆուտբոլիստը, ով այս մրցաշարում 100 գոլ է խփում։ Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս և Զինեդին Զիդանին։ Սա ինձ համար կարիերայի գեղեցիկ շրջան է, և ես շատ երջանիկ եմ։

Խաղադաշտում իմ դիրքը միշտ նույնն է լինելու։ Ես սիրում եմ ազատ տեղաշարժվել, և Զիդանն ինձ տվել է այդ հնարավորությունը։ Նա չի սահմանափակում իմ գործողությունները՝ կարող եմ խաղալ եզրում, կենտրոնում․ այնտեղ, որտեղ ճիշտ եմ համարում,- պորտուգալացի ռմբարկուի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում