Անգլիայի գավաթ․ «Արսենալը» եզրափակչում հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Արսենալ» – «Չելսի» հանդիպումը։ 

Անչափ լարված պայքարում անցած հանդիպման հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացեց Ալեքսիս Սանչեսը․ վիճալի դրվագից հետո գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը խորհրդակցեց եզրային մրցավարի և արձանագրեց չիլիացու գոլը։ «Ազնվականները» հաշվի հավասարությունը վերականգնեցին 74-րդ րոպեին․ աչքի ընկավ Դիեգո Կոստան։ Մինչ այդ Անտոնիո Կոնտեի թիմը մնացել էր 10 հոգով․ 68-րդ րոպեին սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվել էր Վիկտոր Մոզեսը։ Այդուհանդերձ, «Չելսիի» ուրախությունը երկար չտևեց․ 79-րդ րոպեին «Չելսիի» պաշտպանության անհամակարգված խաղի արդյունքում իր թիմին հաղթանակ պարգևեց Աարոն Ռեմսին։

«Արսենալն» իր պատմության մեջ 13-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր՝ այս ցուցանիշով շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» (12 գավաթ)։ «Չելսին» Գավաթի խաղարկությունում հաղթել է 7 անգամ։

Անգլիայի գավաթ, եզրափակիչ

«Արսենալ» – «Չելսի»՝ 2։1
Գոլերը՝ Սանչես 4՛, Ռեմսի 79՛ – Կոստա 76՛
Հեռացում՝ Մոզես 68՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում