91-րդ րոպեին արձանագրված ինքնագոլի արդյունքում «Պարի Սեն Ժերմենը» դարձավ Ֆրանսիայի գավաթակիր (տեսանյութ)

Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Պարի Սեն Ժերմենը» նվազագույն հաշվով հաղթեց «Անժեին»։ Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլն արձանագրվեց 91-րդ րոպեին․ ինքնագոլի հեղինակ դարձավ Իսա Սիսոկոն։

«Պարի Սեն Ժերմենը» Ֆրանսիայի գավաթակիր դարձավ 11-րդ անգամ և այս ցուցանիշով շրջանցեց «Մարսելին»։ «Անեն» երբեք չի հաղթել Գավաթի խաղարկությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում