Մաքսվելը` ակումբային ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացող

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Մաքսվելը դարձել է ակումբային ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողը:

Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում 35-ամյա ֆուտբոլիստն իր թիմին օգնել է 1:0 հաշվով հաղթել «Անժեին»:

Այսպիսով, բրազիլացին ակումբային իր կարիերայի ընթացքում 37-րդ տիտղոսը նվաճեց,- գրում է «Total Foot»-ը: Այդ ցուցանիշով Մաքսվելը շրջանցեց 4 տարբեր ակումբներում իր նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչին, ինչպես նաև Հոսամա Հասիմովին, որոնց հաշվին 36 տիտղոս կա: 35 տիտղոս է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը:

Բրազիլացի պաշտպանը հանդես է եկել «Կրուզեյրոյի», «Այաքսի», «Ինտերի», «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում