Լուիս Էնրիկե. Հնարավոր 13 տիտղոսից նվաճեցի 9-ը, վատ վիճակագրություն չէ

Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ալավեսի» նկատմամբ տոնած հաղթանակից (3:1) հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «կապտանռնագույնների» կազմում իր վերջին հետխաղյա մամուլի ասուլիսն է տվել:

«Երջանիկ եմ, որովհետև տիտղոսներ եմ հաղթել ու «Բարսելոնայի» երկրպագուներին երջանիկ դարձրել: Հպարտ եմ դրանով: Որոշել եմ հեռանալ, որովհետև ֆուտբոլիստների մոտիվացիայի և նպատակասլացության համար իմ գնալն օգտակար կլինի:

«Բարսելոնայում» անցկացրած 3 տարում հաղթել եմ հնարավոր 13 տիտղոսից 9-ը: Վատ վիճակագրություն չէ»,- 47-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Աստուրիացի մասնագետի գլխավորությամբ կատալոնական ակումբը 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ` Իսպանիայի գավաթակիր, մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, աշխարհի ակումբային առաջնությունը և Իսպանիայի Սուպերգավաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում