Մոուրինյուն սկսել է վայելել արձակուրդը (լուսանկարներ)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետևել է Մոնակոյի Գրան-պրիի որակավորման փուլին ու հանդիպել է «Ռեդ Բուլի» ավտոարշավորդներ Մաքս Ֆերստապենի և Դանիել Ռիկարդոյի հետ։

Լրագրողների հետ զրույցում Մոուրինյուն նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի պատրասվում հետաքրքրվել ֆուտբոլով։

-Մեկ ամիս ֆուտբոլային կյանքով չեմ ապրելու։ Գիտեմ, որ գավաթային եզրափակիչներ են Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում և այլ երկրներում, բայց ինձ համար միևնույնն է․․․ Անգամ հաշիվները չեն հետաքրքրում ինձ։ Հիմա լիովին «անջատվելու» ժամանակն է։ Պետք է ժամանակ անցկացնեմ ընտանիքիս, ընկերներիս հետ և մոռանամ ֆուտբոլի մասին։ Դա անհրաժեշտ է ինձ,- ասել է Մոուրինյու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում