Շախմատ. Մեկնարկում է Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

Մայիսի 29-ից հունիսի 10-ը, Մինսկում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը (398 մասնակից, շվեյցարական համակարգ, 11 տուր), որտեղ 22 լավագույներն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մայրցամաքի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 19 շախմատիստով՝ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանի (վարկանիշ` 2677), Գաբրիել Սարգսյանի (2666), Հրանտ Մելքումյանի (2619), Զավեն Անդրիասյանի (2615) եւ Արման Փաշիկյանի (2603) գլխավորությամբ:

Առաջին տուրը կկայանա մայիսի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում