Ռոյսի վնասվածքը ծանր է

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել: Գերմանացին վնասվածք է ստացել Գերմանիայի Գավաթի եզրափակչում, որում նրա թիմը 2:1 հաշվով հաղթել է «Այնտրախտին»:

27-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք,- գրում է ռուրյան ակումբի պաշտոնական կայքը:

Ռոյսը շարքից դուրս է մնացել մի քանի ամսով, սակայն կոնկրետ ժամկետ նշված չէ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գերմանացին բաց կթողնի մոտ կես տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում