Հարությունյան եղբայրները` Մադրիդի «Գրան Պրիի» արծաթե մեդալակիրներ

Հայաստանի ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրի»-ի խաղարկության արծաթե մեդալակիր:

Հայ մարզիկները հանդես են եկել 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում,- գրում է Հայաստանի սպորտի ու երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:

Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում