«Ալաշկերտի» չեմպիոնական պարգևատրման վայրը հայտնի է

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

Բարձրագույն խմբի 30-րդ տուրի` «Արարատ» – «Ալաշկերտ» հանդիպումը կայանալու է մայիսի 31-ին, ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այդ մասին ֆեդերացիային խնդրել էր նորընծա չեմպիոնը:

Հանդիպման ավարտից հետո տեղի կունենա Հայաստանի «Ալաշկերտի» պագևատրման հանդիսավոր արարողությունը: Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում