«Փյունիկը» նոր սեփականատեր ունի

Ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից գնել է «Փյունիկ» ակումբը: Այդ տեղեկությունը Սողոմոնյանը հաստատել է News.am-ի հետ հարցազրույցում:

Հայ գործարարը հայտնել է, որ երևանյան ակումբը գնելու առաջարկը ստացել է «Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Արուստամյանի ու «Բանանցի» բաժնետեր Ջիվան Չելոյանցի միջնորդությամբ: Սողոմոնյանը 2 տարի առաջ կազմակերպել էր Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ԽՍՀՄ-ի լեգենդներ – Աշխարհի հավաքական խաղը, որը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Երևանցիների սեփականատերը նաև հայտարարել է, որ ակումբը կարող է անվանափոխվել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում