Վալվերդեն նշանակվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Էրնեստո Վալվերդեի նշանակման մասին:

53-ամյա մասնագետը «կապտանռնագույնների» ղեկին փոխարինել է Լուիս Էնրիկեին, ով 3 տարվա աշխատանքից հետո որոշել է հեռանալ ակումբից։ Իսպանացու հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի ևս մեկով երկարաձգել:

Կատալոնացիների նոր մարզիչը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2 տարի (1988-1990թթ․) անցկացրել է «Բարսելոնայի» կազմում, որը մարզում էր լեգենդար Յոհան Կրուիֆը: Վալվերդեն վերջին 4 տարիների ընթացքում գլխավորում էր Բիլբաոյի «Ատլետիկը»: Նախկինում նա նաև մարզել է «Վալենսիան», «Վիլյառեալը», «Էսպանյոլը» և «Օլիմպիակոսը»:

Վալվերդեի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 1-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում