Օլիվեր Կանից հետո «Բավարիայի» Փառքի սրահի առաջին անդամը (լուսանկար)

«Բավարիայի» նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը դարձել է ակումբի Փառքի սրահի անդամ: Այդ մասին հայտնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:

2016-17թթ․ մրցաշրջանի ավարտից հետո գերմանացին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:

«Բավարիայի» Փառքի սրահում են ընդգրկված այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կարլ Հայնց Ռումենիգեն, Ուլի Հյոնեսը, Գերդ Մյուլերը և Ֆրանց Բեկենբաուերը: Վերջին խաղացողը, ով նման պատվի է արժանացել, եղել է հռչակավոր դարպասապահ Օլիվեր Կանը:

Հիշեցնենք, որ Լամը «Բավարիայի» սանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում