Չեմպիոնշիփից Պրեմիեր լիգա տեղափոխված երրորդ թիմը (տեսանյութ)

Չեմպիոնշիփի արդյունքներով Պրեմիեր լիգայի երրորդ ուղեգրի համար անցկացվող փլեյ-օֆֆի հաղթող է դարձել «Հադերսֆլիդը»:

Որոշիչ խաղում Դևիդ Վագների գլխավորած թիմը 0:0 հաշվով է ավարտել «Ռեդինգի» հետ մրցավեճը և առավելության հասել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (4:3): Փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում «Թաունը» 11-մետրանոցներով հաղթահարել էր «Շեֆիլդ Ուենսդեյի» արգելքը: 

Վերջին անգամ այս թիմն Անգլիայի առաջնությունում հանդես է եկել 45 տարի առաջ` 1972 թվականին:

Ավելի վաղ Պրեմիեր լիգայի ուղեգիր էին նվաճել «Նյուքասլը» և «Բրայթոնը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում