Տոտտին հայտարարել է կարիերան շարունակելու մասին

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին որոշել է չավարտել կարիերան: Իտալացին այդ մասին հայտարարել է հրաժեշտի խաղի առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ:

««Ռոմայի» երկրպագուներին իմ գրած նամակում մեկ կետ է բացակայում: Իմ կարիերան ավարտված չէ: Հաջորդ մրցաշրջանում շարունակելու եմ ելույթներս, սակայն դեռ չգիտեմ՝ որտեղ»,- «կայսերի» խոսքն է մեջբերել «Football Italia»-ն:

40-ամյա ֆուտբոլիստը հռոմեական թիմի կազմում վերջին խաղն անցկացրել է «Ջենոայի» դեմ մրցավեճում: Նա «Ռոմայի» կազմում էր հանդես գալիս 1993 թվականից: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «գայլերը» թիմի լեգենդին ակումբի փոխնախագահի պաշտոնն են առաջարկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում