«Արսենալն» ու Վենգերը համաձայնության են հասել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի լքելու լոնդոնյան ակումբը: «BBC Sport»-ը տեղեկացնում է, որ 67-ամյա մասնագետը նոր` 2 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության է հասել «զինագործների» ղեկավարության հետ:

Սպասվում է, որ վաղն այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի։

Անգլիայի առաջնությունում լոնդոնցիները գրավել են 5-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Ֆրանսիացու գլխավորությամբ անցկացրած 21 տարվա ընթացքում առաջին անգամ «Արսենալը» ելույթ չի ունենա Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում