«Ռոլան Գարրոս»․ Մարեյը, Վավրինկան, Նիսիկորին դուրս եկան երկրորդ շրջան

Ֆրանսիայի Բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարրոսում» շարունակվում են առաջին շրջանի հանդիպումները։

Գրունտային գլխավոր մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը։ Բրիտանացին 6։4, 4։6, 2։6 հաշվով առավելության հասաց ռուս Անդրեյ Կուզնեցովի նկատմամբ։ Աշխարհի 73-րդ ռակետին հաղթելուց հետո Մարեյը խաղալու է սլովակ Մարտին Կլիժանի հետ։

Ավստրալացի Նիկ Կիրյոսը հաղթահարեց գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի արգելքը՝ 6:3, 7:6 (7:4), 6:3։ Երրորդ շրջանի ուղեգրի համար Կիրյոսը խաղալու է Կևին Անդերսոն (ՀԱՀ) – Մալե Ժազիրի (Թունիս) զույգի հաղթողի հետ։

Շվեյցարացի Ստեն Վավրինկան 6:2, 7:6 (8:6), 6:3 հաշվով հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Յոզեֆ Կովալիկին։ Երկրորդ շրջանում Վավրինկան խաղալու է ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի նկատմամբ։

Թոփ-թենիսիստներից հաղթանակ է տոնել նաև ճապոնացի Կեի Նիսիկորին, ով 4:6, 6:1, 6:4, 6:4 հաշվով հաղթել է Տանասի Կոկինակիսին։ Նիսիկորիի հաջորդ մրցակիցը Ժերեմի Շարդին է, ով իր հերթին պայքարից դուրս է թողել Ռադու Ալբոտին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում