Բեգովիչը «Չելսիից» տեղափոխվել է ԱՊԼ-ի այլ ակումբ (լուսանկարներ)

«Չելսիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը տեղափոխվել է «Բորնմութ», – տեղեկացնում է վերջինիս պաշտոնական կայքը:

29-ամյա դարպասապահը իր նոր թիմին միանալու է հուլիսի 1-ին: Անձնական համաձայնագրի պայմանները չեն հրապարակվում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տրանսֆերը կազմելու է մոտ 10 միլիոն ֆունտ: Դարպասապահը «բալերի» նախկին ֆուտբոլիստն է․ 2007 թվականին նա վարձավճարով ելույթ է ունեցել այդ ակումբում:

Բեգովիչը «Չելսիում» էր հանդես գալիս 2015-16թթ․ մրցաշրջանից սկսած: Լոնդոնցիների կազմում անցկացրած 33 խաղում բոսնիացին 41 գնդակ է բաց թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում